Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ընտրություն` հօգուտ Ալենիչևի

Ընտրություն` հօգուտ Ալենիչևի
12.06.2015 | 00:58

Թիմի նոր գլխավոր մարզչի որոնումներում «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ընտրություն արեց հօգուտ Դմիտրի Ալենիչևի, ով մինչ այդ մարզում էր Տուլայի «Արսենալը»: Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով` կողմերի համաձայնության դեպքում ևս մեկ տարով երկարաձգելու պայմանավորվածությամբ:
Ասենք, որ թուրք մարզիչ Մուրադ Յակինի գլխավորությամբ թիմն ունեցավ անհաջող մրցաշրջան: «Սպարտակը» ոչ միայն դուրս մնաց մեդալների համար պայքարից, ի վերջո հանգրվանելով յոթերորդ հորիզոնականում, այլև նորից զրկվեց եվրագավաթների համար պայքարելու հնարավորությունից: Ալենիչևը նախկին սպարտակցի է, ռուսական ֆուտբոլի ամենատիտղոսավոր ֆուտբոլիստներից մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ